Նորից Ռոբերտ Շտիգլից կամ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտի տանող ճանապարհին Արթուր Աբրահամը Շիխելոյին հաղթելուց հետո հավակնորդի կարգավիճակ է ձեռք բերել: Այդ մարտում մեր բռնցքամարտը թեև ոչ առանձնակի դժվարության, այնուամենայնիվ հաղթանակ տարավ տասներկու ռաունդանոց մենամարտում և ահա համեմատաբար կարճատև դադարից հետո մենամարտելու է Ջովաննի դե Կարոլիսի հետ: Սա լինելու է պայքար WBO Intercontinental չեմպիոնական գոտին պահպանելու համար: Մարտը նշանակված է հոկտեմբերի 26-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ